ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բուռն ընտրարշավ ենք իրականացնում. «Ելք» դաշինքի թեկնածու

Բուռն ընտրարշավ ենք իրականացնում. «Ելք» դաշինքի թեկնածու
18.03.2017 | 16:38

«Ելք» դաշինքը բուռն ընտրարշավ է իրականացնում թե Սյունիքի մարզում, թե մյուս ընտրատարածքներում՝ ասել է «Ելք» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արթուր Սարդարյանը: Նա Արամ Սարգսյանի հետ այս օրերին քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Երեկ դաշինքի թեկնածուները եղել են Կապան, Քաջարան քաղաքներում, մարտի 18-ին հանդիպումներ են ունենալու Գորիսում և Եղեգնաձորում: Նախորդ շաբաթ Քաջարանում միջադեպ էր գրանցվել, երբ հանրապետականի օգտին աշխատող մի քանի երիտասարդներ փորձել էին ահաբեկել ընտրողներին: Արթուր Սարդարյանի փոխանցմամբ, այժմ կարելի է ասել, որ վախի այդ մթնոլորտը կոտրվում է: «Նման քարոզչություն Քաջարանում չի արվել վերջին 20 տարում»,- նշեց նա՝ հավելելով, որ Սյունիքի մարզում բազմաթիվ երիտասարդներ կան, որոնք ակտիվորեն ներգրավված են քարոզարշավին:


Արամ Սարգսյանը, դաշինքի մյուս թեկնածուներն ու ակտիվիստները Կապանում և Քաջարանում շենք առ շենք անցել են, բարձրախոսով քարոզել: «Մեզ նաև շատ օգնեց Եվրոպական միջազգային դիտորդական խումբը, որը հեռվից հետևում էր մեզ և, անգամ, անօդաչու թռչող սարքով նկարահանում ամենը։ Դրանից վախեցած տեղի «հեղինակությունները» նախորդ անգամվա նման չկարողացան խոչընդոտել մեր ծանուցումն ու երթը»,- նշեց Արթուր Սարդարյանը։ Ըստ նրա, մարդիկ ավելի ոգևորված էին, ակտիվ բանավիճում էին, հարցեր տալիս դաշինքի ծրագրերի և անելիքների վերաբերյալ:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ